Բաշար Ասադը Դամասկոսում ընդունել է Մոհամմադ Ջավադ Զարիֆին

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում ընդունել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը՝ ընդգծելով ծայրահեղականությունը սնող կրոնական անհանդուրժողականության գաղափարախոսության վտանգը:

Ասադի խոսքերով՝ վահաբականությունը սպառնում է ոչ միայն Սիրիային ու տարածաշրջանում նրա հարևաններին, այլև՝ համայն աշխարհին: Ասադը կոչ է արել միավորել ջանքերը ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելու և դրանք արմատախիլ անելու հարցերում:

Զարիֆն իր հերթին հայտարարել է, որ Իրանն աջակցում է Սիրիայի ժողովրդին ու կառավարությանը: Զարիֆի խոսքերով՝ ճգնաժամի կարգավորումը գտնվում է իրենց՝ սիրիացիների ձեռքերում, և որ միայն նրանք կարող են որոշել իրենց երկրի ապագան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031