
«Volkswagen»-ն իր պատմության մեջ առաջին անգամ 9,7 մլն մեքենա է վաճառել

Եվրոպական խոշորագույն «Volkswagen» ավտոկոնցեռնը 2013թ. իր պատմության մեջ առաջին անգամ ավելի քան 9,7 մլն մեքենա է վաճառել ողջ աշխարհում: Սա 5%-ով գերազանցում է 2012 թ. ցուցանիշը, երբ վաճառվել էր 9,3 մլն մեքենա:
Ավտոկոնցեռնի ներկայացուցիչները հայտարարել են, որ գալիք տարի եւս ստիպված են լինելու հաղթահարել նույն մարտահրավերները, ինչ 2013 թ-ին: Վաճառքի մակարդակը բավարար չէ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում, սակայն աճի լոկոմոտիվը մնում է Չինաստանը: Հենց չինական շուկայում է 2012թ. համեմատ 16% -ի աճ արձանագրվել: