Բանկերը գնել են 58.5, վաճառել՝ 95.3 միլիոն դոլար
Այս տարվա հունվարի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 58 մլն 597 հազար 935 ԱՄՆ դոլար՝ 405.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 95 մլն 318 հազար 869 ԱՄՆ դոլար՝ 406.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 10 մլն 530 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 408.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 407.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 3 մլն 973 հազար 685 EUR՝ 552.17 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 7 մլն 803 հազար 285 EUR՝ 556.76 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 671 մլն 826 հազար 416 ՌԴ ռուբլի՝ 12.13 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 60 մլն 160 հազար 473 ՌԴ ռուբլի՝ 12.38 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: