Նախկին վարչապետը՝ միջազգային ընկերության տնօրենների խորհրդի անդամ

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը նշանակվել է ոսկու հանքավայրերի հետախուզման և արդյունահանման մեջ մասնագիտացած Lydian International Ltd ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ Այս մասին նշվում է ընկերության պաշտոնական կայքում։

Ընկերությունը ներկայումս կենտրոնացած է Արևելյան Եվրոպայի վրա և զարգացնում է, մասնավորապես, Հայաստանում մեկնարկած Ամուլսար նախագիծը։ Ընկերության խոշոր բաժնետերերի թվում են Միջազգային ֆինանսական կորպորացիան և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, թե գործադիր և պատվավոր ինչ պաշտոններ է զբաղեցրել Արմեն Սարգսյանը, ինչ կոչումներ և ձեռքբերումներ նա ունի։ Ընկերության  նախագահ Գորդոն Ուայլին ասել է, որ ուրախ է Արմեն Սարգսյանին տեսնել իր ընկերության կազմում և նշել, որ  նրա փորձն ու գիտելիքները օգտակար կլինեն՝ Ամուլսար նախագիծը համաշխարհային կարգի արտադրություն դարձնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031