Բաժիններ՝

Pentium պրոցեսորը դարձավ 20 տարեկան

Pentium պրոցեսորը դարձավ 20 տարեկան, գրում է Reuters-ը: Այս չիպերի արտադրությունը շրջադարձային դարձավ Intel ընկերության հետագա ռազմավարության համար, քանի որ դրանց անունը բրենդ դարձավ՝ առաջին անգամ համակարգչային տեխնիկայի պատմության մեջ, հաղորդում է Cyber Security.ru_ն:

Հենց Pentium-ից հետո պրոցեսորների արտադրողները սկսեցին դիրքավորել պրոցեսորը՝ որպես առանձին բրենդ, և ոչ թե որպես հաշվողական համակարգի հանգույց:

Սկզբում նոր պրոցեսորը նախատեսվում էր անվանել պարզապես Intel 586, սակայն քանի որ ըստ շուկայագետների, թիվը որպես ապրաքանիշ չի կարելի գրանցել, որոշվեց նորույթը անվանել Pentium (հին հունարեն բառից, որը նշանակում է «հինգ»( пять)):

Intel-ի Pentium-ը հետագայում այնքան հայտնի դարձավ, որ արդեն ստեղծվեցին օրինակ՝ Pentium Pro, Pentium II և III, Pentium 4, Pentium M, D և G, Pentium Extreme Edition և, վերջապես, Pentium Dual-Core.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս