Բաժիններ՝

Բերեզովսկին մահացավ, սակայն «գլուխը չազատեց»

ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Զվյագինցևը խոստացել է, որ գլխավոր դատախազությունը շարունակելու է ջանքերը, որպեսզի վերադարձնի «Բերեզովսկու և նրա հանցակիցների կողմից ապօրինի կուտակած և արտասահմանում օրինականացրած հարստությունը»։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։

Վերջինիս խոսքերով՝ իրենց գերատեսչությունը հիմնվում է ՌԴ քրեական օրենսգրքի վրա, որը գույքի բռնագրավման հնարավորություն է նախատեսում։

2012 թվականի ապրիլին Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Ֆրանսիայում կալանք է դրվել Բերեզովսկու՝ 13 միլիոն եվրո արժեքով ունեցվածքի վրա։։ Թե կոնկրետ ինչ ունեցվածք է, այդ մասին չէր նշվում։

Իսկ դրանից մեկ տարի առաջ հաղորդվում էր, որ Ֆրանսիայում կալանք է դրվել ռուս օլիգարխի երկու նավերի վրա։ Կալանքը հետագայում հանվեց։

2012 թվականի հոկտեմբերին Լոնդոնի դատարանը մերժեց «Аэрофлот»-ի հայցն ընդդեմ բիզնեսմենի։ Ավիաընկերությունը Բերեզովսկուց պահանջում էր ավելի քան 700 միլիոն դոլար։ Այդ գործով օլիգարխը հեռակա կարգով դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ 2000-ականների սկզբից Լոնդոնում բնակվող Բորիս Բերեզովսկին մահացել է մարտի 23-ին։ Մահվան պատճառը չի հաղորդվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս