Մ. Խորենացու փողոցի մի բնակչուհին հայտնել է, որ արհեստավոր է հրավիրել իր տուն, որը չվերջացնելով աշխատանքը՝ տնից գողացել է իր պայուսակը:
Բազմաֆունկցիոնալ շենք կաթսայատան փոխարեն: Այդ մասին վկայող ցուցանակն արդեն 1 ամիս է կախված է Երևանի կենտրոնի Կողբացի 2 ա շենքի պատին:
Կինը մարմնական վնասվածքով տեղափոխվել «Չարենցավան» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 3-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.12 դրամ։ Երեկվա համեմատ դոլարի փոխարժքն աննշան չափով՝ 0.03%-ով բարձրացել է։ Բորսայում վաճառվել է 2 միլիոն 900 հազար դոլար։
Համացանցում է հայտնվել տեսագրությունը, թե ինչպես են ձերբակալում Մուհամմադ Մուրսիին:
«Սուրիկ Խաչատրյանը ամիսներ առաջ գրեթե անվճար Տաթեւի համայնքից (գյուղապետ Մուրադ Սիմոնյան) սեփականացրել է Տաթեւի վանքի «Տաթեւեր» ճոպանողու կայանատեղիի մերձակայքի 2000 քմ հողատարածքը, այն ձեւակերպել է աներձագի` Վարդան Բարսեղյանի անվամբ:
Ըստ շրջանառվող լուրերի, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր ՀՀԿ ԳՄ նիստում հրաժարական է ներկայացնելու:
Խոսրով Հարությունյանի համոզմամբ` խորհրդարանական այդ քննարկումները ցույց տվեցին ոչ միայն ԱԺ քաղաքական մակարդակը, այլև` փաստեցին, որ ՀՀԿ-ն` իր իսկ թերություններով, պատրաստ է հանրության առջև ներկայանալու:
«Բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել, ես դեռ արդյունքներից տեղյակ չեմ: Արդյունքները պատրաստ կլինեն ոչ ուշ՝ քան այս ամսվա 20-25-ը: Ես նման տեղեկություն չունեմ, որ Տիգրանը թմրանյութի ազդեցության տակ է եղել, իսկ անգամ եթե եղել է, ապա որեւէ դեր խաղալ չի կարող»,- ասել է պարոն Սահակյանը:
Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեային:
Սակայն տիկինը, ով ներկայացավ որպես Մոլդովայի Մարդու իրավունքների պաշտպան, իր զեկույցի գերակշիռ մասը նվիրել էր ղարաբաղյան հակամարտությանը՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ երկու տասնամյակների ընթացքում իրականացվող «ագրեսիա»:
Ինչպես հայտնի է՝ «Վահե Ավետյան» հասարակական շարժումն այսօր հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ այսօր պատրաստվում են պիկետ անցկացնել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ: 168.am-ը «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» խմբի անդամ, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս մասնակցելո՞ւ է այդ պիկետին և ճի՞շտ է արդյոք համարում այնտեղ անցկացվող հարսանեկան արարողություն անցկացնելու մտադրությունն «անբարո» անվանելը:
Խաբեություն է, էս երկիր չի: Առանց ամաչելու հայտարարում են` ինչի՞, պարտադիր է, որ կենտրոնի բնակիչները անպայման կենտրոնում ապրեն, այո´, կենտրոնի բնակիչը կենտրոնում պետք է ապրի: Ախր սենց ապրել հնարավոր չէ, էս երկիրը թալանչիների երկիր է, մենակ կլանները իրենց գրպաններն են լցնում ու ժողովրդին սենց խեղճացրած պահում են:
«Դա պարապ մարդու թեմա է: Մարդիկ չեն կարող բաժանվել ըստ տեսակի, ըստ տարիքի, մանավանդ կուսակցության մեջ: Մարդիկ կարող են ունենալ իրենց հարաբերությունը՝ ըստ մարդկային տեսակի: Ավագ, երիտթև` դա շատ ոչ ցանկալի, ոչ ընդունելի մոտեցում է` արհեստական բաժանումներ մտցնելը»:
Հուլիսի 5-ը` ՀՀ սահմանադրության օրը, կնշվի նաև որպես պետական խորհրդանիշների` զինանշանի, դրոշի, օրհներգի օր։
Ռուսաստանի նման անընդունելի վարքագիծը շարունակվելու դեպքում Հայաստանը պետք է վերանայի այդ երկրի հետ իր հարաբերությունների բնույթը: Եթե Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թեկուզ մեկ քաղաքացի զոհվի Ադրբեջանի կողմից «Սմերչ» համակարգի գործադրման հետեւանքով, դրա պատասխանատվությունը կիսելու է մատակարարող երկիրը:
Պարոն նախախար, խնդրում ենք, որ Դուք, որպես լեգենդար մարզիկ, որպես հայկական սպորտի ղեկավար, ևս ուշադրություն դարձնեք Հայաստանում ամենամեծ մասսայականությունը վայելող մարզաձևում առկա իրավիճակին:
Հայաստանի ժողովրդից տարեկան 3 մլրդ դրվում է ավազակապետերի փողերին: Սա այն գումարն է, որով ալտերնատիվ էներգետիկա կստեղծեինք: Տասը տարվա մեջ սա 30 մլրդ է: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ի՞նչ գումար է
Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի նախկին մարզիչ Յոզեֆ Սաբոն Sportsdaily.ru-ին տված իր հարցազրույցում անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջը ստեղծված իրավիճակին։
Հուլիսի 9-ին Երևանում կկայանա հայ-ռումինական գործարար համաժողով: Ինչպես 168.am-ին հայտնեցին Զարգացման հայկական գործակալությունից, գործարար համաժողովը տեղի է ունենալու հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում:
Հուլիսի 5-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանիշների օր: Այսօր մամուլի ասուլիսում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ներկա բոլոր լրագրողներին հրավիրեց իր այգի` մասնակցելու ՀՀ սահմանադրության օրվան նվիրված միջոցառմանը և, ավանդույթի համաձայն, խոսելու Սահմանադրության մասին:
Հիմնարկի օդի խոնավությունը բարձր է, իսկ կոյուղու վթարի հետևանքով ջուրն արտահոսում է միջանցքներով, պատերին և հատակին խավարասերներ և այլ միջատներ կան, որոնք կարող են տարբեր առողջական խնդիրների պատճառ դառնալ, ինչպես նաև ինֆեկցիոն հիվանդությունների փոխանցողներ հանդիսանալ:
Բայց պարզվում է` քաղաքապետարանն իր հաշվեկշռում իրականում ունի անհամեմատ ավելի լավ ավտոմեքենա, ինչի մասին անգամ հայտարարություն է տեղադրել իր պաշտոնական կայքում:
Microsoft-ի 2012 թվականի տվյալների համաձայն` Հայաստանից եղել է Skype-ի գաղտնալսման 2-3 դիմում, 6 հաշիվների (account)-ի վերաբերյալ, սակայն բոլորը մերժվել են: «Իրենք չեն գրում, թե ինչո՞ւ են մերժել, բայց, կարծում եմ, որ լուրջ օրինական հիմք չի եղել, դրա համար էլ մերժվել են դիմումները»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Երեկ` հուլիսի 3-ին, Կիպրոսի խորհրդարանի` Ներկայացուցիչների պալատի ենթակառուցվածքների հանձնաժողովը քննարկել է բողոքներ, որոնք ներկայացվել էին ընկերությունների սեփականատերերի կողմից` այն բանից հետո, երբ առանց վերջիններիս համաձայնության իրենց ընկերությունները վերագրանցվել են ուրիշների անուններով` փաստաթղթեր կեղծելու միջոցով:
Ինքը առնվազն ընդունում է, որ խաբեբա է կամ ոչ կոմպետենտ: Իշխանությունը հորձանուտի մեջ է հայտնվել, որից ելք գոյություն չունի: Այդ մարդիկ չեն կարող հոդաբաշխ, տրամաբանական պատասխան տալ բարձրացված մեղադրանքներին:
Ամեն ինչ օրենքով է սահմանված: Պետք է ուսումնասիրել այդ երկրի օրենդրությունը, տեսնելգ Օֆշոր ասելով` չպետք է հասկանաք վերացական ինչ-որ բան: Դա վերաբերում է կոնկրետ երկրի կոնկրետ օրենսդրությանը: Պետք է ուսումնասիրել, տեսնել` հնարավո՞ր է, հնարավո՞ր չէ, ճի՞շտ է, սխա՞լ է»:
Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում РАФ 22 03 մակնիշի 24 ՕՏ 371 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կամարիս գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սեփական տան հարևանությամբ գտնվող ընկույզի ծառին։
«Երբ արդեն սկսվում են խնդիրներ տարբեր գերատեսչությունների տարբեր ղեկավարների միջև և դրանք չի հաջողվում կոծկել, ուրեմն ամբողջ համակարգը գտնվում է տատանումների մեջ»,- ասում է Հ. Մեսրոբյանը:
Թվում է, թե Հայաստանը գտնվում է շատ լուրջ երկընտրանքի առաջ. դառնալ Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական միության անդա՞մ, թե՞ ստորագրել Եվրամիության կողմից առաջարկվող ասոցիացման պայմանագիրը, միանալով Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրին: