Բաժիններ՝

Ինչպե՞ս է Մխիթարյանը նայելու նախագահի աչքերին

Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի նախկին մարզիչ Յոզեֆ Սաբոն Sportsdaily.ru-ին տված իր հարցազրույցում անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջը ստեղծված իրավիճակին։

Լրագրողը դիտարկում է արել, թե Հենրիխ Մխիթարյանը նմանվում է արտադրամասի աշխատողի, որը չարամտորեն խուսափում է աշխատանքից, արձակուրդից չի վերադառնում, չի մարզվում, շանտաժի է ենթարկում ակումբին։ Դիտարկմանն ի պատասխան՝ Սաբոն ասել է.

«Ես երբեք չեմ հասկացել և չեմ հասկանում նման քայլերը: Եթե ցանկանում ես հեռանալ, պետք է պայմանավորվել: Ինչու՞ այրել կամուրջները: Եթե Մխիթարյանը վերադառնա, ինչպե՞ս է նայելու նախագահի (ակումբի նախագահի – 168.am) աչքերին: Ռինատ Ախմետովի հետ միշտ կարելի համաձայնության գալ մարդկային ձևով: Բացի այդ, գոյություն ունի պայմանագիր, որում ամրագրված է հրաժարագնի արժեքը։ Մխիթարյանն ինքը կամ նրա գործակալներն են դա ստորագրել, էլ ի՞նչ դժգոհություններ կարող են լինել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031