Բաժիններ՝

Հայ և ռումինացի գործարարները համաժողով կգումարեն

Հուլիսի 9-ին Երևանում կկայանա հայ-ռումինական գործարար համաժողով: Ինչպես 168.am-ին հայտնեցին Զարգացման հայկական գործակալությունից, գործարար համաժողովը տեղի է ունենալու հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում:
Համատեղ կազմակերպիչներն են Զարգացման հայկական գործակալությունը և Արդյունաբերողների և գործարարների միությունը:

Համաժողովին կմասնակցեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և գործարարներ:

Նշենք, որ Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրաշրջանառությունը 2011-ին կազմել է 7 մլն 121.6 հազ. դոլար, 2012-ին այն փոքր-ինչ ավելացել է՝ կազմելով 7 մլն 866.3 հազ. դոլար, 2013-ի առաջին 5 ամսիներին՝ 2 մլն 265.5 հազ. դոլար: Առևտրաշրջանառության մեջ հիմնական մասը՝ ավելի քան 90%, կազմում է Ռումինիայից ներմուծումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս