Սամվել Նիկոյանը՝ ՀՀԿ-ում առկա լարվածության մասին

168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանից հետաքրքրվեց, թե շաբաթ օրը նախագահի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ հնչած գնահատականներից հետո ՀՀԿ-ում իսկապես լարվածություն կա՞, ինչպես շատերն են ասում:

Ի պատասխան՝ Ս. Նիկոյանն ասաց. «Լարվածությունը ես չեմ տեսնում: Բոլորը խոսում են լարվածության մասին, ի՞նչ լարվածության մասին է խոսքը»:

Հարցին, թե շրջանառվում են կարծիքներ, որ երիտթևի ու ավագ հանրապետականների միջև էլ ամեն ինչ հարթ չէ` տարաձայնություններ կան, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Դա պարապ մարդու թեմա է: Մարդիկ չեն կարող բաժանվել ըստ տեսակի, ըստ տարիքի, մանավանդ կուսակցության մեջ: Մարդիկ  կարող են ունենալ իրենց հարաբերությունը՝ ըստ մարդկային տեսակի: Ավագ, երիտթև` դա շատ ոչ ցանկալի, ոչ ընդունելի մոտեցում է` արհեստական բաժանումներ մտցնելը»:

Մենք հիշեցրինք ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտնի հայտարարությունը՝ ՀՀԿ-ականների մասին, ինչին ի պատասխան՝ Սամվել Նիկոյանն ասաց, թե ինքը չի ուզում նման «անլուրջ» հարցերը մեկնաբանել:

Կարդացեք նաև

Ի դեպ, այսօր սպասվում է ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ, ըստ շրջանառվող լուրերի, սպասվում է «խիստ» խոսակցություն հանրապետականների ու Սերժ Սարգսյանի միջև:

Տեսանյութեր

Լրահոս