Դոլարը շարունակում է թանկանալ
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.66 դրամ։ Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը թանկացել է 0.41 դրամով կամ 0.1%-ով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 360 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը կազմում է միջինը 404.5 դրամ, վաճառքինը՝ 407.5 դրամ: