Բաժիններ՝

Էրդողանը կարող է պաշտոնանկ անել 10 նախարարի՝ կապված կոռուպցիոն սկանդալի հետ. Hürriyet

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ երկրում բռնկված կոռուպցիոն սկանդալը ռումբի նման ընկել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) վրա և կարող է ազդել հաջորդ տարվա մարտի վերջին Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ԱԶԿ-ի ցուցակի վրա:

Կոռուպցիոն սկանդալի հետ կապված՝ ԱԶԿ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել: Չի բացառվում, որ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան մի շարք նախարարներ: Ընդհանուր առմամբ, կանխատեսվում է, որ Էրդողանը զբաղեցրած պաշտոններից հեռացնելու է 10 նախարարի, որոնցից երեքն ամենայն հավանականությամբ կլինեն ներքին գործերի, էկոնոմիկայի ու շրջակա միջավայրի պահպանման նախարարները, որոնց որդիները ներգրավված են կոռուպցիոն սկանդալի մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031