
Տարին բոլոր Ալավերդում քարաթափման վտանգ կա (տեսանյութ)

ankyun3.am-ի փոխանցմամբ` Ալավերդի քաղաքի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ քաղաքն ամեն կողմից շրջապատված է լեռներով: Քարաթափման վտանգն այստեղ առկա է կլոր տարին, հատկապես խոնավ եղանակին քարաթափման հավանականությունը մեծանում է: Թափված քարերը շատ հաճախ փողոցի երթեւեկելի մաս են հասնում, ինչն էլ կարող է վթարի պատճառ դառնալ եւ մարդկային կյանքեր արժենալ:
Թեեւ Լոռու ՃԱՆՇԻՆ-ի աշխատակիցները պարբերաբար քարերը հեռացնում են փողոցից, այնուամենայնիվ մարդկանց կամ մեքենաների՝ քարերի տակ հայտնվելու վտագը գիշեր-ցերեկ առկա է: Շատ հաճախ հենց վարորդներն են իրենց ճանապարհը մաքրում թափված քարերից: Այս ամենից խուսափելու համար համայնքապետարանը ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ նախազգուշական միջոցառումներ է ձեռնարկում:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: