Մեքենան բախվել է եկեղեցու պատին. կա վիրավոր
Դեկտեմբերի 29-ին, ժամը 04.55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Աբովյան փողոցի սկզբնամասում, «ՎԱԶ-2121» մակնիշի 15VV015 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու պատին:
Հրշեջ-փրկարարները վարորդ՝ 1991թ. ծնված Տիգրան Մովսիսյանին դուրս են բերել ավտոմեքենայից, ում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Վանաձոր քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Արտակարգ իրավիճակների նախարարություն