
Նախնական տվյալներով` Վոլգոգրադում զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան.ԱԻՆ

Դեկտեմբերի 29-ին Վոլգոգրադում` երկաթուղային կայարանի շենքում, Մոսկվայի ժամանակով ժամը 12.45-ին պայթյուն է տեղի ունեցել:
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ ԱԻ նախարարության ճգնաժամային իրավիճակների ազգային կառավարման կենտրոն, որտեղից հայտնել են, որ այս պահի դրությամբ պայթյունի հետևանքով զոհվել է 14, հոսպիտալացվել` 28 մարդ:
Զոհվածների թվում դեռևս կան ինքնությունը չպարզված անձինք. տարվում են աշխատանքներ զոհերի ինքնությունը ճշտելու ուղղությամբ:
Ըստ նախնական տվյալների` զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Արտակարգ իրավիճակների նախարարություն