500 միլիոն դրամ՝ ընկերություններին աջակցելու համար
Հաջորդ տարի Արդյունաբերության զարգացման հիմնադրամի առաջնահերթ խնդիրներից է լինելու պետական աջակցության ծրագրի իրականացումը: Ինչպես 168.am-ին հայտնեց հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը, պետբյուջեից 500 մլն դրամ է հատկացված ընկերություններին աջակցություն ցուցաբերելու, ցուցահանդեսների մասնակցության 50%, կրթական ծրագրերի, սերտիֆիկատների տրամադրման համաֆինանսավորման, վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման համար:
Գալիք տարվա կարևոր իրադարձություններից Հ.Միրզոյանը նշեց ոսկերչության ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը. «Ոսկերչական ազատ տնտեսական գոտին շատ կարևոր է, քանի որ ոսկերչական ցուցահանդեսի ժամանակ շատ ընկերություններ հերաքրքրվածություն են հայտնել և բավականին մեծ ծավալի ներդրումներ են պատրաստ իրականացնել»: