Չեղյալ հայտարարել Տարոն Մարգարյանի պաշտպանությունը և նշանակել ատենախոսության կրկնական քննարկում
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունն իր էջում տարածել է հայտարարություն, որում պահանջում է չեղյալ հայտարարել Տարոն Մարգարյանի պաշտպանությունը և նշանակել ատենախոսության կրկնական քննարկում:
««Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը դատապարտում է ատենախոսությունների պաշտպանությունների ընթացակարգի հրապարակայնությանը վերաբերող` ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի պահանջների կոպիտ խախտումը 26.12.2013 թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 014 մասնագիտական խորհրդում հայցորդ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանության ժամանակ։ ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովին առաջարկվում է չեղյալ հայտարարել տվյալ պաշտպանությունը և նշանակել ատենախոսության կրկնական քննարկում` ԲՈՀ-ի սահմանած պայմանների համաձայն»։
Նման դեպքերում պետք է կազմակերպվի նոր պաշտպանությունը, ինչպես պահանջում է ԲՈՀ-ի իրավական ակտը:
ՀՀ ԲՈՀ-ում բեկանված աշխատանքների դեպքում նոր պաշտպանությունը կազմակերպել հետևյալ պարտադիր պայմանների առկայության դեպքում. ա/ համապատասխան գիտական կազմակերպության կողմից ատենախոսության թեմայի հաստատման կամ վերահաստատման քաղվածք, բ/ ատենախոսության առնվազն 25-30 % -ի չափով վերափոխված տարբերակ, գ/ հրատարակված նոր հոդվածներ, դ/ պաշտպանությունը կազմակերպել բեկանումից ոչ շուտ, քան մեկ տարի անց: