Բաժիններ՝

Հունվարին կանցկացվի Հայաստանի քաղաքացիական հասարակության համագումարը

Հայաստանի քաղաքագետների միության (ՀՔՄ) մամուլի քարտուղարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 28-ին ՀՔՄ-ում տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիական հասարակության համագումարի նախաձեռնող խմբի անդրանիկ նիստը, որին մասնակցել են ՀՔՄ-ի, «Սարդարապատ» շարժման, ազատամարտի դաշտային հրամանատարների խորհրդի, Հայ դատի խորհրդի, Ազգային լիգայի ներկայացուցիչները, անհատ քաղաքացիական ակտիվիստներ և փորձագետներ:

Որոշվել է համագումարը գումարել հունվարին: «Տեղեկացնումենք, որ քննարկումների ավարտից հետո ՀՔՄ շքամուտքը վայրենիաբար ավերվեց, ինչը ի վիճակի չեղավ կանխել ՀՔՄ ժամանած Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը, որին քանդողները նույնիսկ չբարեհաճեցին ներկայացնել որևէ պաշտոնական թույլտվություն»,-նշվում է հաղորդագրության մեջ:

«Նրանց լկտի գործողությունները, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից որևէ ձևով դրանց չարձագանքելը, որևէ պաշտոնական փաստաթուղտ տասը տարվա վաղեմության կառույցի քանդման թույլտվության վերաբերյալ չներկայացնելը, ակնհայտորեն ցույց են տալիս, որ այդ բարբարոսության «դաբրոն» տրվել է իշխանական բուրգի ամենավերևից՝ անձամբ Սերժ Սարգսյանից», – ասվում է  հաղորդագրության մեջ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031