Բաժիններ՝

Արտակարգ իրավիճակ՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում. բախվել են տասնյակից ավելի մեքենաներ. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ` դեկտեմբերի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում ճանապարհին առաջացած 1 կիլոմետրանոց մերկասառույցի պատճառով բախվել են 1 տասնյակից ավելի ավտոմեքենաներ:

Բախման հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն վատացել էր ուղևորներից մի կնոջ ինքնազգացողությունը և կարճ ժամանակում ժամանած շտապ օգնությունը նրան տեղափոխեց հիվանդանոց:

Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս