Շինարարությունը անկում է ապրել
2013 թ. նոյեմբերի դրությամբ ՀՀ-ում իրականացվել է 62 մլրդ 224մլն դրամի շինարարություն, որը 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 7.3%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ պետբյուջեի հաշվին կատարվել է շինարարության 18.6%-ը, համայնքների միջոցներով՝ 0.9%, միջազգային վարկերի՝ 8.3%, կազմակերպությունների միջոցների՝ 43.1%, բնակչության միջոցների հաշվին՝ 26.8%: