Բաժիններ՝

Շանթի ընկերների հացադուլը դեռ չի գրանցվել, հացադուլավորները չեն տեղափոխվել այլ խուց

Aravot.am-ի փոխանցմամբ` երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը բավարարել է ՀՀ ոստիկանության ՔՅԳ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ, քննչական խմբի ղեկավար Սամվել Տոնոյանի միջնորդությունները Շանթ Հարությունյանի հետ նույն օրը կալանավորված, իշխանության ներկայացուցչի դեմ բռնություններ կիրառելու համար կասկածյալներ Լիպարիտ Պետրոսյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի, Անուշավան Գրիգորյանի, Վահե Մկրտչյանի` կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու հետ կապված: Կասկածյալները անմիջապես հայտարարել են հացադուլ սկսելու մասին: Հացադուլավորների հարազատները aravot.am -ի հետ հեռախոսային զրույցի ժամանակ հայտնել են, որ  վտանգված է ինչպես Շանթ Հարությունյանի, այնպես էլ մյուսների կյանքը: Հացադուլավորները պահանջել են, որ իրենց տեղափոխեն այլ խուց: Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմը, ըստ աղբյուրի, ոչ միայն չի տեղափոխել, եւ նրանց դիմումները չի ընդունել, այլ պատճառաբանել է, որ աշխատանքային օր չէ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս