 
                        Վոլգոգրադի երկաթուղային կայարանում ահաբեկչության հետևանքով 15 մարդ է զոհվել, վիրավորների թիվն անցնում է 40 –ից
 
                                    Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի երկաթուղային կայարանում այսօր ժամը 12:45-ին տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 15-ի, վիրավորների թիվն անցնում է 40 –ից, հաղորդում է РИА Новости գործակալությունը: Զոհվածների թվում կա նաեւ մեկ երեխա եւ ոստիկանության աշխատակից:
Ռումբը պայթեցվել է երկաթուղային կայարանի մուտքի մոտ: Նախնական տվյալներով` պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ կին ահաբեկիչը: ՆԳՆ-ից ավելի ուշ հայտնել են, որ ոստիկաններից մեկը նկատել է կասկածելի կնոջը մուտքի մոտ եւ գնացել է նրան ընդառաջ, բայց ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն:
Հարուցվել է քրեական գործ` ահաբեկչության փաստով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        