Բնակարանում դի է հայտնաբերվել

Դեկտեմբերի 28-ին, ժամը 15.46-ին ահազանգ է ստացվել, որ  Երևանի Հալաբյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում` հատակին, հայտնաբերվել է վարձակալ 1950թ. ծնված Մ. Մ.-ի դին:
Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՕԿԿ կրտսեր տեսուչը և «1-04» ծառայության հերթապահը:

Տեսանյութեր

Լրահոս