Ավիատոմսերն էժանացել են
2013թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ օդային տրանսպորտով ուղևորների փոխադրավարձը նվազել է 3.6%-ով: Այս փոփոխությունն արձանագրել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ավիատոմսերի գների անկման արդյունքում տրանսպորտի ծառայությունների սակագները նվազել են 2.3%-ով, իսկ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.2% նվազում:
Միաժամանակ, գրանցվել է կենցաղային բնույթի, հանրային սննդի, հանգստի կազմակերպման ծառայությունների սակագների` համապատասխանաբար 0.1%, 0.1%, 1.8% հավելաճ: