Գնաճի ռեկորդակիրը բանջարեղենն է՝ 24.2%
2013թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.3% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի` 4.3-24.2% գնաճով: Ըստ Ազգային վիճակագրական ծառության տվյալների՝ դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 5-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-24.2% գնաճ, իսկ 8-ում` 1.7-0.1% գնանկում:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2013թ. դեկտեմբերին 2012թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.7%, իսկ 2013թ. նոյեմբերի համեմատ` 24.2% գնաճ: 2013թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ճակնդեղի` 4.0%, գազարի` 4.8%, կանաչ սոխի` 6.8%, սխտորի` 8.6%, սնկի` 8.9%, կաղամբի`10.7%, խառը կանաչեղենի` 11.2%, գլուխ սոխի` 11.6%, կարտոֆիլի` 26.7%, վարունգի` 29.6%, սմբուկի`40.8%, կանաչ պղպեղի` 45.8%, լոլիկի`46.3% գնաճ: Դրան զուգընթաց, ծաղկակաղամբի գինը նվազել է 16.0%-ով, բողկինը` 6.2%-ով:
Մրգի ապրանքախմբում 2013թ. դեկտեմբերին 2012թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.9%, իսկ 2013թ. նոյեմբերի համեմատ`4.3% գնաճ: 2013թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվել է չամիչի` 0.6%, ընկույզի միջուկի` 1.1%, չորացրած մրգերի` 2.8%, նռան` 4.5%, խնձորի`12.1%, խաղողի` 14.2%, արքայանարնջի` 23.3%, տանձի` 24.7% գնաճ: Միաժամանակ, նարնջի գինը նվազել է 11.6%-ով, մանդարինինը` 10.1%-ով, կիտրոնինը` 2.6%-ով, ադամաթզինը` 0.8%-ով:
Ձկնամթերքի ապրանքախմբում 2013թ. դեկտեմբերին 2012թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 12.2%, իսկ 2013թ. նոյեմբերի համեմատ` 2.1% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է «Իշխան» ձկնատեսակի 3.4% թանկացմամբ:
2013թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է կաթնամթերքի` 0.1%, հրուշակեղենի` 0.2% գնաճ:
Շաքարավազի հանրապետական միջին գինը 2013թ. դեկտեմբերին 2012թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 14.0%-ով, իսկ 2013թ. նոյեմբերի համեմատ` 1.7%-ով: Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2013թ. դեկտեմբերին 2012թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 3.3% գնաճ, իսկ 2013թ. նոյեմբերի համեմատ` 1.0% գնանկում: Վերջինս հիմնականում արևածաղկի բուսական յուղի` 3.1% գնանկման արդյունք է:
Ձվի հանրապետական միջին գինը 2013թ. դեկտեմբերին 2012թ. դեկտեմբերի համեմատ աճել է 24.6%-ով, իսկ 2013թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 0.5% գնանկում: Արտաշատ, Դիլիջան և Երևան քաղաքներում ձվի գինը նվազել է 1.8-1.3%-ով:
Մսամթերքի ապրանքախմբում 2013թ. դեկտեմբերին 2012թ. դեկտեմբերի համեմատ գներն աճել են 2.3%-ով, իսկ 2013թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 0.4% գնանկում: 2013թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աղացած մսի գինը նվազել է 3.6%-ով, տավարի և խոզի մսերի գները` համապատասխանաբար 1.2% և 1.1%-ով ենթամսամթերքինը (տավարի լյարդ, սիրտ)` 0.7%-ով, տավարի փափկամսինը` 0.4%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է թռչնամսի` 0.3%, հավի բդի` 0.4%, եփած և կիսաապխտած երշիկների` 0.5%, խոզապուխտի` 0.5%, ապխտած բարձր տեսակի երշիկի` 0.6%, բաստուրմայի` 0.9%, պելմենիի` 1.8%, ոչխարի մսի` 2.4%, այլ մսեղենի (խաշի պարագաներ)` 3.6% գնաճ:
2013թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է այլ մթերքի` 0.7%, ոչ ոգելից խմիչքի` 0.7%, ոգելից խմիչքի և ծխախոտի` 0.1%, հացամթերքի` 0.1% գնանկում: