
Սերժ Սարգսյանը պարգևատրել է բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է՝ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Իլյիչի Հարությունյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Ժորայի Թունյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետ Արկադի Սանասարի Խաչատրյանը Ն պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժնի վարիչ Աիդա Վարդգեսի Ասատրյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժնի առաջատար մասնագետ Ալբերտ Գագիկի Աբգարյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմինե Արմենի Գևորգյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: