Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը պարգևատրել է նախարարության մի շարք աշխատակիցների

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են շնորհակալագրերով.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝

Պետրոս Հարությունի ԱՂԱԲԱԲՅԱՆԻՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ

Զոյա Նապոլեոնի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

Սոնյա Սուրենի ՄԻՐԶՈՅԱՆԻՆ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ

Մհեր Միշայի ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար

Գագիկ Վահագի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ»:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս