Մայրաքաղաքում ձյան տեղումները շարունակվում են, քաղաքապետարանն էլ հայտարարություն է տարածում, թե բակերի ու մայթերի մերկասառույցի մաքրման աշխատանքները շարունակվում են:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ի Խորհուրդը:
Խղճուկ և ողորմելի վիճակում հայտնվում են նրանք, ովքեր որ ընտրություններին լոկ դիտորդի կարգավիճակ են ստանձնում, այլ ոչ թե քաջություն են ունենում մասնակցել և իրականացնել քաղաքական պրոցեսներ:
Պուտինը հայտարարել է, որ «Բորեյ» դասի «Վլադիմիր Մոնոմախ» սուզանավը մարտական ծառայության կանցնի հաջորդ տարի:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադիայի մասնակիցներին և «Աստղագիտություն» առարկայի միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալ նվաճած դպրոցականներին:
Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնարարել է տոնական օրերին սահմանել շուրջօրյա հերթապահություն:
Այս տարվա երրորդ եռասյակի արդյունքներով Հայաստանում և Վրաստանում ՀՆԱ-ն աճել է նույն չափով՝ 1.3%-ով: Հայ պաշտոնյաները, թերևս, վրացիների հետ համեմատվել «սիրողներին» դա հպարտությամբ մատնացույց կանեն:
Ակնկալվում է, որ Pussy Riot խմբի մյուս անդամ Նադեժդա Տոլոկոնիկովան այսօր նույնպես կհայտնվի ազատության մեջ:
Ներկա դրությամբ հայտնի է առնվազն 4 տուժածի մասին, որոնցից երեքին դանակահարել են, իսկ մեկին վիրավորել են հրաձգային զենքով:
Հաշվիչ հանձնաժողովը քվեարկության արդյունքները պետք է հաստատեր նիստում, այդ նիստում որոշումները կայացվում են հանձնաժողովի բոլոր անդամների ձայների մեծամասնությամբ: ԱԺ կանոնակարգում հստակ այս մասին արձանագրված է:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են սահմանամերձ բազմաթիվ գյուղերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց Ձորի մարզի Խնձորուտ, Բարձրունի, Խաչիկ, Սերս, Արարատի մարզի՝ Երասխ, Տավուշի մարզի Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Բաղանիս գյուղերի՝ թվով 200 երեխաների:
Վեց ամիս անց կավարտվի Ռուսաստանում քաղաքական ապաստան ստանալու նրա ժամկետը:
Հարցի քվեարկության պահին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկության էլեկտրոնային համակարգը չի գործում, եւ քվեարկությունը պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, ըստ որի` էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ԱԺ ոչ իշխանական չորս ուժերն արդյոք քննարկե՞լ են մանդատները վայր դնելու մասին հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց. «Իհարկե, ոչ»:
Հայկ Մարությունը՝ «Կարգին Հայկոն», այսօր մասնակցում էր ԱԺ-ի դիմաց գազային համաձայնագրի դեմ կազմակերպված բողոքի ակցիային՝ ձեռքին փոքրիկ գազի տաքացուցիչ։
Այս պահին ԱԺ ՀՅԴ խմբակցության աշխատասենյակում են հավաքվել ոչ իշխանական խմբակցությունների ղեկավարները՝ Արմեն Ռուստամյանը, Լևոն Զուրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորները վերադարձել են ԱԺ շենքի առջև հավաքված բողոքող քաղաքացիների հետ ակցիայից:
Այն ոչ պակաս կարևոր կլինի նաև միջխորհրդարանական երկխոսության զարգացման համար:
Պարզվել է, որ Մարգարյան փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող դիագնոստիկ կենտրոնի 3-րդ հարկի սենյակներից մեկում այրվում են բժշկական սարքավորումներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու դեկտեմբերի 24-ին Մոսկվայում պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին:
Բագրատ Ասատրյանի բնորոշմամբ՝ գազի պատմությունը քրեական հանցագործությունների շղթա է, որևէ նորմալ երկրում դա դատախազության խնդիր պետք է լիներ, քանի որ ՀՀ-ում որևէ քաղաքացի չի կարող գազի պարտք ունենալ, գազն անմիջապես անջատում են, իսկ ամբողջ հասարակությունը գազալցակայան է կառուցում, ամենաշահութաբեր ոլորտն է, բայց ինչո՞ւ պետք է քաղաքացները վճարեն նրանց համար:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:
«Հաշվիչ հանձնաժողովի յոթ անդամներից չորսը չեն մասնակցել հաշվարկին: Մենք պահանջում ենք հաշվարկը ճանչել անօրինական, քանի որ քվորում չի ունեցել: Հաշվիչ հանձաժողովում քվորում չկար, բայց իրենք համառորեն փորձում են դա անել: Այս համաձայնագրի վավերացումն անօրինական է»:
Ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ-ի շենքի դիմաց շարունակվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի դեմ բողոքի ակցիան։
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը տեղի չի ունենում ի վնաս Վրաստանի տարածքային ամբողջականության և ի վնաս Վրաստանի ռազմավարական շահերի:
Մինչև սկանդալի բռնկումը, Թուրքիայի կառավարությունում ակնկալվում էին որոշակի փոփոխություններ, սակայն սկանդալից հետո դրանք կստանան առավել մեծ մասշտաբներ:
Տեղեկանալով, որ համաձայնագիրն ընդունվել է 77 կողմ ձայներով՝ ակցիայի մասնակիցները պահանջեցին, որպեսզի ԱԺ ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն իրենց մանդատները։ Այս պահին ԱԺ շենքից դուրս են եկել ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանն Նաիրա Զոհրաբյանը։ Լ. Զուրաբյանը տեղեկացնում է, թե ինչ է տեղի ունեցել նիստերի դահլիճում։
Ինչպես տեղեկացել էինք, ԱԺ այսօրվա նիստի ընդմիջման ընթացքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանել էր քվեարկության համար նախատեսված ՀՀԿ-ական պատգմավորների քարտերը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկությունը կատարվելու է ձեռքերը վեր բարձրացնելով։ ՀՀԿ-ական պատգամավորները ձեռքերը բարձրացրին, և հայտարարվեց, որ կողմ են քվեարկել 77 հոգի։
Այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ-ի առաքելության ղեկավար Բորիս Յարոշևիչը:
Լրագրողների բողոքը խուճապ առաջացրեց՝ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը պահանջեց նրանց դուրս հանել՝ պատճառաբանելով, թե միայն այդ դեպքում կքվեարկի, իսկ Արա Բաբլոյանն էլ զայրացել էր: