Վրացական ընկերությունները կկարողանան ակտիվորեն ԵՄ-ի շուկա դուրս գալ 2015 թվականի առաջին կեսից

Business Грузия-ի փոխանցմամբ՝ վրացական ընկերությունները կարող են իրենց արտադրանքն ակտիվորեն արտահանել ԵՄ-ի երկրներ 2015 թվականի առաջին կեսից: Այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ-ի առաքելության ղեկավար Բորիս Յարոշևիչը.

«Այն բանից հետո, ինչ ուժի մեջ կմտնի ԵՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, վրացական ընկերությունները, որոնց արտադրանքը կհամապատասխանի որակի եվրոպական չափորոշիչներին, կկարողանան սկսել դրա արտահանումը Եվրոպա:

Բացի այդ, ի հայտ կգան ներդրումներ ներգրավվելու նոր հնարավորություններ: Ինչ վերաբերում է վրացական արտադրանքի արտահանման սկսման տեմպերին, ապա այստեղ ամեն ինչ կախված կլինի բիզնես սեկտորի ակտիվությունից և ձեռնարկությունների զարգացման մակարդակից:

Վրացական ընկերություններն արդեն իսկ պետք է պատրաստվեն եվրոպական շուկա դուրս գալուն, քանի որ նրանք ունեն զարգացման տարբեր մակարդակի, իսկ փոքր և միջին ընկերությունների մեծ մասը դեռ հետ է մնում եվրոպական մակարդակից: Բիզնեսը պետք է իմանա, թե ազատ առևտրի մասին համաձայնագիրն ինչ պայմաններ է առաջ քաշում և ինչ առավելություններ է տալիս»:

Տեսանյութեր

Լրահոս