
«Գազային» կրքեր` ԱԺ-ում (ֆոտոշարք)

Ինչպես տեղեկացել էինք, ԱԺ այսօրվա նիստի ընդմիջման ընթացքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանել էր քվեարկության համար նախատեսված ՀՀԿ-ական պատգմավորների քարտերը: Առանց այդ քարտերի պատգամավորները չէին կարող քվեարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրին: