Բաժիններ՝

Ուկրաինան առաջին երեք միլիարդ դոլարը Ռուսաստանից կստանա վաղը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան վաղը Ռուսաստանից կստանա 3 միլիարդ դոլար, որը հատկացնելու է Ազգային բարեկեցության հիմնադրամը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը. «Գործարքն ավարտվել է անցյալ ուրբաթ: Միջոցների վերջնական փոխանցումը կիրականացվի երեքշաբթի»:

Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահները դեկտեմբերի 17-ին համաձայնության են եկել Ռուսաստանի կողմից ուկրաինական եվրապարտատոմսերը 15 միլիարդ դոլարով գնելու շուրջ, ինչը պետք է իրականացվի Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցների հաշվին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031