Նշվում է, որ այսօրվա հանդիպումն այս տարի 8-րդ հանդիպումն է Յանուկովիչի ու Պուտինի համար:
Ընդգծվում է, որ Մամեդլիի ղեկավարած կառույցը մոնիթորինգի է ենթարկել հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները և ֆիքսել է բազմաթիվ խախտումներ:
Այն բոլոր հոդվածները, որոնք մենք նախանշել ենք մեր դիմումի մեջ, որոնք հակասում են Սահմանադրությանը, իսկապես այդպես են: Անկախ նրանից, որ ՍԴ-ի վրա ամենաբարձր մակադակով ճնշումներ են բանեցվում, մենք ակնկալում ենք, որ ՍԴ-ն կհասկանա, որ այն, ինչ գրված է` չես ջնջելու, որոշումը մնալու է թղթի վրա: Եթե այսօր չէ, ապա վաղը, մյուս օրը որոշումը ժողովրդի դատին է արժանանալու:
Նա հորդորեց չհավատալ որևէ կեղծ խոստման, թե որևէ գործատու դեմ կգնա բիզնեսի օրենքներին և իր գրպանից տարիներ շարունակ կվճարի աշխատողների փոխարեն:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հույս հայտնեց, որ ՍԴ-ն որոշում կկայացնի առանց հրահանգների: «Հույս ունենաք, որ Սահմանադրական դատարանի համար որևէ մակարդակով արված մեսիջ, հրահանգ չի լինի և Սահմանադրական դատարանը կգործի հանուն Հայաստանի Հանրապետության»,- նշեց պատգամավորը:
Վաղը Բաքվում մեկնարկելու է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը:
«Դուք մեզանից ուզում էիք 10.000 դոլար, բայց մենք ձեզ տվեցինք 2 միլիոն դրամ ու խոստացաք՝ գնում եմ քաղմաս՝ բողոքս հետ վերցնեմ: Բայց բողոքը հետ վերցնելու փոխարեն նորից բողոքեցիք ու 17 տարեկան երեխուն տարան գաղութ»(նկատի ունենալով Աբովյան քաղաքում գտնվող անչափահասների գաղութը):
Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, որ եթե իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) չամաչի հասարակությունից, ապա կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Այն, որ Արմեն Մովսիսյանի պատմածը հեքիաթ է, ապացուցելու կարիք չկա. եթե 2010թ. բանակցություններ էին վարվում, ինչպե՞ս է, որ ռուսական կողմը երկու անգամ գազի գինը թանկացրել է…
Դեկտեմբերի 16-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Բազումի բաժին է դիմել 1980 թ. ծնված Լուսինե Ա.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, ամուսինը` 1969 թ. ծնված Կարեն Զ.-ն, մի քանի անգամ ձեռքերով հարվածել է իրեն և դեմքի մասում պատճառել վնասվածքներ:
Գյուղ մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ քննիչ Պավել Եղիազարյանի գլխավորությամբ, իրենց տանը կախված վիճակում հայտնաբերել են 48-ամյա Արմինե Թարվերդյանի դին:
Դա մեծ ոգևորությամբ է ընդունվել թուրքական մամուլի կողմից, որի բնորոշմամբ՝ ՄԻԵԴ-ը կայացրել է աննախադեպ որոշում, ինչը հետագայում նախադեպ կհանդիսանա նմանատիպ իրավիճակների համար:
Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում ավարտվել են վթարային շքապատշգամբների հիմնանորոգման 2013 թվականի համար նախատեսված աշխատանքները:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է հրավիրվել 1978 թ. ծնված Արթուր Օ.-ն, որը ներկայացրել է իրեն պատկանող «Ատմագա» տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը, որի վրա առկա է եղել կառուցվածքային փոփոխություններ` նմանեցվելով մարտական հրազենի:
Էդվարդ Սնոուդենը Բրազիլիայի իշխանություններին խոստացել է օգնել ամերիկյան հատուկ ծառայությունների իրականացրած լրտեսական գործունեության հետաքննման հարցում:
Կլիչկոն հիշեցրել է, որ «կլոր սեղանի» ժամանակ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ չի վախենում վաղաժամ ընտրություններից:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ժողովրդագրական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էլլա Լիբանովան:
Դեկտեմբերի 15-ին հրազենային վնասվածքով Էջմիածնի հիվանդանոց տեղափոխված 20-ամյա Դմիտրի Ա.-ն և նրա ոտքին կրակած Սարգիս Գ.-ն մտերիմ ընկերներ են եղել, և դեպքը տեղի է ունեցել պատահաբար ճնճղուկի որսի ժամանակ:
Արտաքին քաղաքական զարգացումները Հայաստանում, և, ինչպես ընդունված է ասել, Հայաստանի շուրջ բավական ակտիվ փուլ են մտել: Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց համատեղ հայտարարություն: Դրանից օրեր անց՝ Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի շրջանակներում ստորագրվեցին տասնյակից ավելի փաստաթղթեր:
Այս մասին Twitter-ում գրել է Эхо Москвы ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:
Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությունը բնորոշում է այդ պետության իրական դեմքը, ցանկություններն ու նպատակները: Մինչ համանախագահ երկրների ղեկավարներն այցելում են տարածաշրջան, ադրբեջանցիները, հավատարիմ մնալով ստի եւ կեղծիքի քաղաքականությանը, ատելություն եւ թշնամանք են սերմանում հայերի նկատմամբ, որի հետեւանքն է նաեւ նրանց դիպուկահարի կողմից օրերս հայ զինվորին սպանելը:
Ժնևյան պայմանավորվածությունից հետո սա կողմերի միջև կայացած առաջին հեռախոսազրույցն է:
ՍԴ շենքը այս պահին շրջափակված է ոստիկաններով, և ցուցարարները չեն կարողանում մոտենալ դռներին։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի գործարար միջավայրի («Doing Business») բարելավման 2014 թ. միջոցառումների ծրագրին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է երկրում գտնվող Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգին:
Մայրաքաղաքում շարունակվում են բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին կուտակված ձյան և առաջացած սառալեզվակների հեռացման աշխատանքները:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաին:
Համաշխարհային բանկը, վերլուծություն է կատարել Հայաստանի կրթության համակարգի վերջին տարիներին իրականացված բարեփոխումների վերաբերյալ և հրապարակել ուսումնասիրություն կրթական որակավորումների վերաբերյալ:
Միջադեպի հետևանքով զոհվել են ուղղաթիռի երկու օդաչուները:
Բանակի ֆինանսավորումը մեծացվելու է 2.6 տոկոսով և իրականացվելու է Ճապոնիայի կառավարության ընդունած ազգային անվտանգության նոր ռազմավարության շրջանակներում