
Ամուսինը դանակով սպառնացել է սպանել կնոջը

Դեկտեմբերի 16-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Բազումի բաժին է դիմել 1980 թ. ծնված Լուսինե Ա.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, ամուսինը` 1969 թ. ծնված Կարեն Զ.-ն, մի քանի անգամ ձեռքերով հարվածել է իրեն և դեմքի մասում պատճառել վնասվածքներ:
Նույն օրը Լուսինե Ա.-ն հաղորդել է, որ նույն վիճաբանության ժամանակ ամուսինը խոհանոցային դանակով սպանության սպառնալիքներ է տվել, ապա դանակով վնասել իր հոնքը:
Լուսինե Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Դանակն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն