
Ինձ եղնիկի տեղ էին դրել. 20-ամյա էջմիածնեցու ոտքին կրակել են ճնճղուկ որսալիս

Դեկտեմբերի 15-ին հրազենային վնասվածքով Էջմիածնի հիվանդանոց տեղափոխված 20-ամյա Դմիտրի Ա.-ն և նրա ոտքին կրակած Սարգիս Գ.-ն մտերիմ ընկերներ են եղել, և դեպքը տեղի է ունեցել պատահաբար ճնճղուկի որսի ժամանակ:
Այս մասին NEWS.am-ին ասել է Ծաղկալանջի գյուղապետ Մանվել Մկրտչյանը:
Կայքի լրագրողը այցելել է Էջմիածնի հիվանդանոց, սակայն Դմիտրին չի ցանկացել պատմել կատարվածը, միայն կատակով նշել է, որ «իրեն եղնիկի տեղ են դրել» և կրակել են իր վրա: Դմիտրին և նրա հայրն ասել են, որ տեղյակ չեն նույնիսկ, որ Սարգիս Գ.-ն ինքնակամ հանձնվել է ոստիկանություն և ավելացրել են, որ ոստիկանությունում էլ չեն պատրաստվում որեւէ բան պատմել:
Մանրամասները այստեղ`