Բաժիններ՝

Chronicon. Անվճար հավելված՝ հայկական տոների, աղոթքների և անունների նշանակության մասին

Chronicon հավելվածը հայ ծրագրավորողների կողմից ստեղծվել է դեռևս անցյալ տարի, սակայն դրա մասին հանրության շրջանում շատերը չգիտեն, քանի որ հավելվածի վերաբերյալ մարքետինգային որևէ քայլ կատարված չէ:

Այս անվճար հավելվածը հնարավորություն է տալիս տեղեկանալ տոների, աղոթքների և անունների ծագումնաբանության և դրանց նշանակության մասին: Այն ստեղծել են Ogma Applications ընկերության ծրագրավորողները: Ինչպես 168.am-ի  հետ զրույցում ասել է ընկերության ծրագրավորող Նարբե Միրզաեին՝ հավելվածն այս պահին ներառում է միայն հայկական և ամերիկյան մշակույթների անունները, տոներն ու աղոթքները:

Narbeh Mirzaei«Օրինակ, «Օրացույցներ» բաժինը մտնելիս՝ կարող եք տեղեկանալ առաջիկա տոների և դրանց նշանակության մասին, և այլն: Հավելվածը ներառում է ինչպես պետական, այնպես էլ՝ ոչ պետական տոները, նշյալ տոները, սակայն, հավելվածի միջոցով կարելի է դասակարգել»,- ասաց ծրագրավորողը:

Ինչ վերաբերում է աղոթքներին, ապա, ըստ Ն. Միրզաեի`հավելվածում ներառված են ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու աղոթքները, այլ տարբեր կրոնների` իսլամի, հինդուիզմի, և այլն:

Ինչ վերաբերում է անուններին, ապա հավելվածի ներսում կարելի է որոնման միջոցով գտնել Ձեզ հետաքրքրող անվան նշանակությունը և, բացի այդ, վերոնշյալ բոլոր տեղեկությունները հավելվածի միջոցով անմիջապես կարելի է տարածել սոցցանցերում կամ ուղարկել էլ.փոստի միջոցով: Chronicon հավելվածը նախատեսված է ինչպես՝ Android, այնպես էլ՝ iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար, այն կարող եք ներբեռնել այստեղ՝

Տեղեկացնենք նաև, որ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում հավելվածը կթարմացվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս