Բաժիններ՝

Արգելվել է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հրաման է ստորագրել 2013-2014 թթ. Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

Հրամանով սիգ և իշխան ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում 2013թ. դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 25-ը դադարեցվել է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է շուրջօրյա շրջիկ հսկողություն իրականացնել լճի առափնյա տարածքում և գետաբերաններում, ինչպես նաև ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության, Ոստիկանության Գեղարքունիքի տարածքային բաժնի, Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ կազմակերպել ստուգայցեր: Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է վերահսկողական ստուգայցեր կազմակերպել Սևանա լիճը գոտևորող մայրուղիներում, քաղաքային շուկաներում և լիճ թափվող գետերի վրա:

Հրամանագրով սահմանված միջոցառումները արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը և Գեղարքունիքի մարզպետարանը ստորագրել են որսի արգելման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագիր:

 ՀՀ բնապահպանության նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։