Բաժիններ՝

Կվերացվեն գազի, նավթամթերքի և չվերամշակված ալմաստի արտահանման մաքսատուրքերը

Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների բանակցությունների արդյունքում մի շարք համաձայնագրեր են ստորագրվել:

Մասնավորապես, ստորագրվել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակահատվածում երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014-2017թթ. միջոցառումների ծրագիրը:

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն եւ Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին: Երկու երկրների ԱԳ նախարարները ստորագրել են 2014-2015 թվականներին խորհրդակցությունների պլանը:

Ստորագրվել է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջեւ 2014-2015թթ. խորհրդատվությունների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության կրթության եւ գիտության նախարարության միջեւ 2014-2015 թվականների համար միջնակարգ ընդհանուր կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման եւ զարգացման հետագա միջոցների մասին հուշագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության զբոսաշրջության դաշնային գործակալության միջեւ 2014-2016 թվականների համար համատեղ գործողությունների ծրագիրը, 2014-2018թթ. Հայաստանի Հանրապետություն բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության եւ  «Գազպրոմ էքսպորտ» բաց բաժնետիրական ընկերության միջեւ գործարքը, «Օյլ Տեխնո ԼՊ» ընկերության եւ «Ռոսնեֆտ Գլոբալ Թրեյդ Ս.Ա.» ընկերության միջեւ համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիրը եւ բաժնետիրական համաձայնագիրը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս