Բաժիններ՝

Վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի զենիթահրթիռային դիվիզիոնի բաժանմունքի պետը. shamshyan.com

Ինչպես գրում է shamshyan.com-ը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ երեկ` դեկտեմբերի 1-ին, ժամը 06:30-ի սահմաններում, Ծովակալ Իսակովի պողոտայի բնակիչ 26-ամյա Նարեկ Քառյանն իր կողմից վարած Volkswagen Vento մակնիշի 35 DԼ 524 համարանիշի ավտոմեքենյով Ռոստովյան–Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է Արցախի փողոցի բնակիչ 30- ամյա Մկրտիչ Գրիգորյանի վարած Volkswagen Jetta մակնիշի 33 TP 667 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը. վթարի հետևանքով Ն. Քառյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ն . Քառյանը ծառայում է ՊՆ N զորամասում` որպես 3-րդ զենիթահրթիռային դիվիզիոնում բաժանմունքի պետ, կոչումով զինվորական Կապիտան է, իսկ Մ. Գրիգորյանը աշխատում է Մ. Գիգորյան ԱՁ-ում ` որպես տնօրեն: Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 1-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում Ռոստովյան–Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել էին Երևանի բնակիչ, 26-ամյա Նարեկ Քառյանի վարած Volkswagen Vento մակնիշի 35 DԼ 524 համարանիշի և Արցախի փողոցի բնակիչ, 30-ամյա Մկրտիչ Գրիգորյանի վարած Volkswagen Jetta մակնիշի 33 TP 667 համարանիշի ավտոմեքենաները:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս