Բաժիններ՝

Միլեր. Հայաստան ներկրվող գազի գինը փոխկապակցած կլինի Ռուսաստանի ներքին գների հետ

Հայաստան մատակարարվող գազի այդ գինը փոխկապակցած է լինելու Ռուսաստանում գործող ներքին գների հետ: Այս մասին այսօր հայտարարել է  «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլերը:

Այսօր ամբողջական ծավալով շահագործման է հանձնվել Հրազդանի ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկը, որը 2012 թվականի հունվարից գտնվում էր փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում:

Թողարկման մեկնարկի արարողությանը մասնակցել են «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլերը եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:  Հանդիսավոր արարողությանը Գյումրիի պետական դրամատիկական թատրոնից հեռուստակամրջի միջոցով ուղիղ միացմամբ հետեւել են ՌԴ եւ ՀՀ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Սերժ Սարգսյանը:

«Այսօր ստորագրվելու է համապատասխան փաստաթուղթ, որի համաձայն «Գազպրոմ»-ը ձեռք է բերում «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը եւ դառնում է ընկերության լիակատար բաժնետեր:  Այսօր նաեւ ստորագրվելու է Հայաստանի համար շատ կարեւոր պայմանագիր գազի մատակարարման վերաբերյալ: Սահմանվելու է նոր գին, եւ Հայաստան մատակարարվող գազի այդ գինը փոխկապակցած է լինելու Ռուսաստանում գործող ներքին գների հետ: Անկասկած, սա չափազանց հզոր ազդակ է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար»,-հայտարարել է  «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս