
Ազարով. Կիևում իրավիճակն ունի պետական հեղաշրջման բոլոր նշանները

Կիեւում բողոքի զանգվածային ակցիաների հետ կապված իրավիճակն անկառավարելի է դառնում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարավը ԵՄ երկրների եւ ԱՄՆ դեսպանների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը:
«Զանգվածային ակցիաներն արդեն չկառավարվող բնույթ են ստանում, ավելի ճիշտ`կառավարվում են կոնկրետ քաղաքական ուժերի կողմից»,-ասել է վարչապետը: «Մենք գիտենք, ով է կանգնած սադրանքի ետեւում: Ժամանակը կգա եւ նրանք կպատժվեն»,-վստահեցրել է վարչապետը:
Ազարովը նաեւ հայտարարել է, որ Կիեւում բողոքի ակցիաների հետ կապված իրավիճակն ունի պետական հեղաշրջման բոլոր նշանները: «Մենք համբերություն ենք ցուցաբերում, սակայն կցանկանայինք, որ մեր գործընկերներն ամենաթողություն չզգան»,-հայտարարել է Ազարովը:
Նա դեսպաններին խնդրել է ուկրաինական ընդդիմությանը կոչ անել «անցկացնել բացառապես խաղաղ ցույցեր` առանց ուժի կիրառաման»: «Նրանք ձեզ կլսեն, եւ դա արդեն շատ մեծ ավանդ կլինի»,-եզրափակել է Ազարովը: