
Հանուն Պուտինի մեր առանց այն էլ շրջափակված հայրենիքում այսօր կրկնակի պատնեշներ էին դրվել. Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հանուն Պուտինի մեր առանց այն էլ շրջափակված հայրենիքում այսօր կրկնակի պատնեշներ էին դրվել, և Պուտինը մի քանի ժամ, փաստորեն, վայելում է շրջափակված Հայաստանի ոստիկաններով շրջափակված Գյումրիի ռուսական ռազմաբազայի վստահելի երանելի պաշտպանությունը: Չնայած Պուտինին Հայաստանում ոչինչ չէր սպառնում, Պուտինին հայաստանյան հանրությունից մեկուսացնելու այս իմիտացված պաշտպանությունը, մեր իշխանությունների անիմաստ, իր քաղաքացիների զայրույթը լրացուցիչ գրգռելուց զատ ոչնչի չծառայող ցածրօրակ ուժի ցուցադրությունը և Պուտինի ջերմ ընդունելության ավելի ապաշնորհ իմիտացիան ևս մեկ անգամ ընդծեցին մեր իշխանությունների կառավարման հմտությունների ավելի ու ավելի նվազող որակը:
Տխուր է: Ամեն ինչից զատ Հայաստան գալու առիթով Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտումներին երանելի անգիտություն ձևացնելով եռակի շրջափակված Գյումրիում Պուտինն ընդունում է ՀՀ նախագահին /տես է, ինչպես հաջողեցրեց հարևանի տանը տանտիրոջն ընդունել/՝ խորհրդանշայնացնելով Հայաստանի եռակի շրջափակումը իր տեսլական Եվրազեսում /Հայաստանի բոլոր հարևանները Եվրոազեսում չկան և այդպիսով ձևավորել են վակուումային օղակը՝ առաջին, և նախ և առաջ մաքսային շրջափակում ՄՄ-ից, այդ բոլոր հարևանների հետ հարաբերությունները սահմանում են ռուս սահմանապահները՝ երկրորդ շրջափակում, Հայաստանի քաղաքացիների՝ արտաքին աշխարհի հետ հարաբերությունները, ելումուտը, այդ թվոմ՝ օդային, հսկում են ռուս սահմանապահները՝ երրորդ շրջափակում: Եվ ամեն ինչից զատ եռակի շրջափակված երկրի բնակչության արտաքին ճնշումներից ինքնպաշտպանության բոլոր հնարավորությունները տրված են շրջափակված երկրի շրջափակումն իրականացնող կենտրոնին: Այս ամենից հետո, անշուշտ, օրինաչափ է, որ Պուտինը Հայաստանի նախագահին առհասարակ ընդունեց: Կարող էր նաև չընդունել»: