Ջամալ Սլոյանը վաղաժամկետ ազատ է արձակվել
2001-2006թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի գործով այսօրվա նիստին վերջապես ներկայացավ գործով վկա, «պրոֆեսոր» մականունով «հեղինակություն» Արթուր Խուրշուդյանը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
4 անգամ դատապարտված Խուրշուդյանը վերջին անգամ 4,5 տարվա ազատազրկման պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել: Վկան բերման էր ենթարկվել դատարան: Այս կապակցությամբ Ա.Խուրշուդյանը նշել է, որ առողջական վիճակը թույլ չի տալիս, հազիվ է տեղից վեր կացել ու ոստիկանների ուղեկցությամբ եկել դատարան: Վկան հաստատեց գործով մեկ այլ վկա Ռոբերտ Տոնոյանի ցուցմունքները, ըստ որի՝ 2012թ. Սամվել Հովհաննիսյանը Ռ.Տոնոյանի միջոցով դատապարտյալ Ջամալ Սլոյանին սպանելու պատվեր է տվել:
Ըստ Ա.Խուրշուդյանի՝ Ռոբերտ Տոնոյանն եկել է իր մոտ՝ «Դատապարտյալների հիվանդանոց», և ասել, որ Թելմանիչը, խոսքը Սամվել Հովհաննիսյանի մասին է, ասել է՝ «պրոֆեսորին» ասա, թող Ջամալ Սլոյանի գլուխն ուտի: Հեղինակությունն անգամ վիրավորվել է՝ «ես ի՞նչ է, քիլլե՞ր եմ» և ստացել պատասխան՝ «ուզում է, որ 100 տոկոս գլուխն ուտեն»: Վկան հայտնել է, որ ոչ ինքը, ոչ էլ Ռ.Տոնոյանն այդ քայլին գնացողներից չեն, ուստի կանխելու համար որոշել են պարզել, թե ով է պատվիրատուն՝ Սամվել Հովհաննիսյանից բացի:
«Սլավիկ»-Սամվել Հովհաննիսյանն իր հետ հեռախոսով կապվել է և պահանջել արագացնել գործը, սակայն Ա.Խուրշուդյանն իր հերթին պահանջել է հանդիպել և խոսել «Սլավիկի» հետ, սակայն ապարդյուն: Ըստ վկայի՝ առաջին խոսակցությունը Ռ.Տոնոյանի հետ «թռուցիկ է եղել», ինքն այն լուրջ չի ընդունել, սակայն հետագայում լսել է Ռոբերտ Տոնոյանի ու Սամվել Հովհաննիսյանի ձայնագրությունները: Ինքը տեղյակ է եղել, որ Տոնոյանը դիմել է իրավապահ մարմիններին ու Քրեակատարողական ծառայության պետի տեղակալին: Սպանությունը, ըստ «ծրագրի», պետք է լիներ կոկայինի մեծ չափաբաժնի օգնությամբ:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: