Երեք սենյականոց բնակարան՝ այրված տնակի բազմազավակ ընտանիքին (տեսանյութ)

2012 թվականի դեկտեմբեր ամսին անսպասելի և ուժգին հրդեհ էր բռնկվել բազմազավակ գյումրեցի անօթևան Պողոսյանների ընտանիքի տնակում:

shirakcentre.org-ի փոխանցմամբ` դեպքի ժամանակ 6 երեխաների մայրը ավագ որդու հետ խանութում է եղել, իսկ 10 և 9 տարեկան աղջիկները` դպրոցում: Տնակն ամբողջ գույքի և անգամ փաստաթղթերի հետ միասին այրվել էր: Այս անօթևան ընտանիքը հաշվառված չէր պետության կողմից բնակարանանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում:

Շիրակ կենտրոնը դեպքից անմիջապես հետո պատրաստեց տեսանյութ «Աղջնակը այրվող տնակի հրդեհից փրկել է փոքրիկ քույրերին», որը հրապարակվեց հայասատանյան առաջատար պարբերականներում: Արձագանքները չուշացան, այս ընտանիքին օգնություն ցուցաբերեցին մեր բազմաթիվ հայրենակիցները:

Այսօր ամերիկյան «Փարոս» հիմնադրամը այս ընտանիքին երեք սենյականոց՝ նոր և լուսավոր բնակարան նվիրեց, որը գնվել էր ամերիկահայ բարերաներ՝ Նժդեհ և Լիլիթ Յահուբյանների կողմից տրամադրվող միջոցներով:

shirak 1

 

Տեսանյութեր

Լրահոս