
Վիճաբանությունն ավարտվել էր երկաթաձողի հարվածներով

Նոյեմբերի 11-ին, ժամը 22.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունք հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1989 թ. ծնված Պողոս Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 21.30-ին, Պողոս Մ.-ն տան հետնամասում շարված պատի քարերը հարթեցնելու ժամանակ աստիճանահարթակից վայր է ընկել և ստացել վնասվածք:
Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նոյեմբերի 11-ին Նորք-Մարաշում վիճաբանության ժամանակ 1981 թ. ծնված Հայկ Շ.-ն երկաթաձողով երեք անգամ հարվածել է Պողոս Մ.-ին և պատճառել վնասվածք:
Նոյեմբերի 30-ին, ժամը 23.35-ին, Հայկ Շ.-ն ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանությո