Կտամ` հեռախոսդ կջարդեմ. Փոխոստիկանապետ գեներալը՝ լրագրողին (տեսանյութ). yerkir.am
Yerkir.am-ի լրագրողը պատմում է, որ այսօր Նալբանդյան փողոցում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում ինքը և մի քանի լրագրողներ ևս մոտեցել են ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանին` իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու ակնկալիքով: Yerkir.am-ի հարցին, թե ոստիկանության գործողություններն իրավաչա՞փ են, գեներալը չի պատասխանել, շրջվել, հեռացել է, ապա վերադարձել և, տեսնելով մեր լրագրողի տեսախցիկը, սպառնացել. «Կվեկալեմ հեռախոսդ, էղա՞վ, ինձ ուրիշի տեղ չդնես, կվեկալեմ, կտամ, կխփեմ, կջարդեմ, էղա՞վ»: Գեներալին ոչ վայել պահվածքից շփոթված լրագրողը (հայտարարությունն արվել է Երևանի ոստիկանապետի և նրա տեղակալի ներկայությամբ) երբ զարմացած հարցրել է` այսի՞նքն, Երանոսյանը սպառնալից տոնով պատասխանել է. «Այսինքն չկա’, ուզո՞ւմ ես անեմ, տենաս»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում