«168 Ժամ» թերթի նախորդ համարներից մեկում տպագրված «Վրաերթ կատարած վարորդը խելագարվել, այնուհետև՝ կախվել է» վերնագրով հրապարակմանն արձագանքեցին ինչպես շատ անհատ քաղաքացիներ, այնպես էլ՝ ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները հնարավորություն ունեն սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից: Հաջորդ որոշմամբ գործադիրն անհետաձգելի է համարել օրենքի նախագիծը:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն:
Երևանի քաղաքապետարանի միջոցառման կազմակերպչական աշխատանքների ընթացքում պատահաբար Օպերայում հայտնված և վնասվածք ստացած Հասմիկ Մելիքյանին երկու օր առաջ հաշմադամության երկրորդ կարգ է տրվել:
Նոյեմբերի 12-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի մոտից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արման Մ.-ին:
Ինչպես տեղեկացրել էինք, կառավարության այսօրվա նիստում կառավարության հաստատմանը պետք է ներկայացվեր որոշման նախագիծ, որով նախատեսվում է լիազորել Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի Հանրապետության անունից «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Աբովյան, Նա….
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ է նշանակվել Արտակ Գագիկի Հարությունյանը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նոյեմբերի 12-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել 1942 թ. ծնված Սոկրատ Հ.-ն և հայտնել, որ 1952 թ. ծնված Ավետիք Մ.-ն Այգեստան գյուղի մարզադահլիճից գաղտնի հափշտակել է մարզագույք` համայնքին պատճառելով մոտ 150.000 դրամի նյութական վնաս:
Փոփոխություն և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից երկուսում, ՀՀ կառավարությունը սահմանել է, որ ՀՀ կառավարության պաշտոնական կայքի «Գրեք նամակ» և էլեկտրոնային կառավարում (e-gov.am) «Գրեք նամակ կառավարությանը» բաժիններից ՀՀ կառավարության աշխատակազմ և այլ մարմիններ էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ նույնականացման քարտի միջոցով ուղարկված նամակները (այդ թվում` ստացված կարծիքները, առաջարկությունները, բողոքները) կառավարության աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ են մուտքագրվում ավտոմատ կերպով:
Մեծ խնդիր է, օրինակ, մարդկանց ձայնի ազդեցության ուսումնասիրությունը, օրինակ` Լուչանո Պավարոտիի ձայնի ուսումնասիրությունը. այդ ինչպե՞ս է, որ այդ մարդը նման ֆենոմենալ ձայն ունի, չէ՞ որ բոլորի ձայնային ապարատը նույն կառուցվածքն ունի, կամ, օրինակ, մեր Հասմիկ Պապյանի ձայնն ինչո՞ւ է այդպես:
Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ամփոփեց Հայաստանի նախագահության օրոք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վեցամսյա գործունեությունը։
Սա Րաֆֆի Ասլանյանի միակ փոփոխությունը չէ Շիրակի մարզի դատախազությունում, նա սկսել է նաև տարածքային փոփոխություններ կատարել:
Ցախի սովորականի կամ նույն ինքը` խալանջի (Calluna vulgaris) պատմական անցյալն ունի շատ հին արմատներ: Հայտնաբերվել է 4000 տարի առաջ ցախու ճյուղերից հյուսված պարան։ Ըստ հնագույն առասպելի` ցախին ինքն է ընտրել իր ճակատագիրը. Աստված տեսնելով անմշակ, սակավահող, հողմահարված, ավազուտով ծածկված սարալանջերը` առաջարկում է ծառերին, ծաղիկներին`«բնակվել» այդ ամայի խոպանի վրա, սակայն բույսերից յուրաքանչյուրը գտնում է բազմաթիվ արդարացի […]
Նոյեմբերի 13-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Խորենացու փողոցի թիվ 47/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Սմբատ Խ.-ին:
Ազգային ժողովում այսօր 2014թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ելույթով հանդես է եկել նաեւ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքայնը:
ՀՀ կառավարությունը լրացումներ է կատարել Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն ստեղծելու իր նախկին որոշման մեջ` նշված կենտրոնում ստեղծելով արբանյակային կապի բաժին, որը, մինչև տիեզերական գործակալության ստեղծումը, զբաղվելու է արբանյակային կապի զարգացման խնդրով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.43-ին, մարվել՝ 19.51-ին: Այրվել է Ե.Ս.-ին պատկանող թիվ 44 բնակարանի խոհանոցը` գույքով (10 քմ):
«Բյուջե 2014»-ի խորհրդարանական քննարկումները սպասվածից պասիվ ընթացան: Մենք վաղուց ենք համակերպվել նման պատկերի հետ: Սակայն չի կարելի պնդել, թե խորհրդարանական քննարկումները որևէ բան չբացահայտեցին:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 18.40-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի հետին մակերեսի կտրած-ծակած» վերք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1970 թ. ծնված Արսեն Կ.-ն:
Շաքարային դիաբերտը, ինչպես և սրտանոթային համակարգի հիվանդություններն ամբողջ աշխարհում 3-րդ տեղն են զբաղեցնում` իրենց հաշմանդամության և մահացության ցուցանիշներով:
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի առաջին տրանշով նախատեսվում է իրականացնել Երևանի Արշակունյաց պողոտան Արտաշատի խճուղուն միացնող և Արգավանդի ճանապարհային հանգույցը Շիրակի փողոցին միացնող մայրուղու շինարարությունը
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի երեք բողոքները մեկ վարույթում կքննի մեկ դատավոր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ ստացել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի որոշումը: Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ իր բողոքները կքննվեն նոյեմբերի 18-ին:
Իմ սիրելի որդու` 47-ամյա Արա Հունանյանի կրկնակի մարդասպան Սերգո Երեմյանը և իր «չբացահայտված» ընկերները դաժանաբար տանջամահ են արել որդուս, մարմինը մասնատել են կացնով, սղոցով, դանակով, ջնջխել են գլուխը և դեմքը, զրկել են կյանքից, մարմնի մասերն առանձին լցրել են մարդասպան Երեմյանի տան հետևի մասում փորված փոսում` հետագա օրերին մաս-մաս ոչնչացնելու համար։
Նոյեմբերի 13-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Կնունյանց փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Նիկոլայ Գ.-ին:
Ավտոմեքենաների տերերը այդ ճանապարհը հաղթահարելու համար ավելի շատ ժամանակ եւ նյարդեր են ծախսում:
Կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարին հանձնարարել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի N 26 և 27 շենքերի շինարարության ավարտման փաստագրումից հետո մեկամսյա ժամկետում այդ շենքերը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ փոխանցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռին` դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցումն ապահովելու համար:
«Անել ամպագոռգոռ հայտարարություններ, անհիմն վիրավորել կառավարաևութանը, ոչ մի լավ բանի չեն հասցնի: Դա ճիշտ ճանապարհ չէ և փորձը ցույց է տալիս, որ նման ռազմավարություն որդեգրած ընդդիմախոսները ձախողվում են, իսկ հաջողության են հասնում նրանք, ովքեր ունեն ասելիք, հանդես են գալիս առաջարկություններով: Կարծում եմ, որ սա այն դասն է, որ մենք բոլորս պետք է քաղենք»:
Մենք չենք կարող հաստատել մի բյուջե, որը համակարգված կոռուպցիայի բյուջե է, որը պետական եկամուտների և ծախսերի թալանի բյուջե է, որը պետական անվճարունակության բյուջե է, որը խաբեության բյուջե է: Այսպիսի բյուջե ներկայացրած կառավարությանը պետք է ոչ միայն անվստահություն հայտնել, այլև՝ կանչել քրեական պատասխանատվության:
ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների նախաձեռնությամբ վաղը կհրավիրվի արտահերթ նիստ` Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը քննարկելու համար: Արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրություններն արդեն հավաքված են:
Նոյեմբերի 12-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանանդ գյուղից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Սերյոժա Գ.-ին: