Բաժիններ՝

Երկրորդ կարգի հաշմանդամություն. Երևանի քաղաքապետարանի միջոցառման հետևանքը

hetq.am-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի միջոցառման կազմակերպչական աշխատանքների ընթացքում պատահաբար Օպերայում հայտնված և վնասվածք ստացած Հասմիկ Մելիքյանին երկու օր առաջ հաշմադամության երկրորդ կարգ է տրվել:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 13-ին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում եռաչափ (3D) նկարների նախապատրաստական աշխատանքների նպատակով տեղադրված հովանոցը քամուց պոկվել, ուժեղ հարվածով ցած էր գցել 42-ամյա Հասմիկ Մելիքյանին:

Ընկնելու հետևանքով Հասմիկի ազդրի վզիկը կոտրվել էր, ոսկորները տեղաշարժվել էին: Հասմիկին ախտորոշել էին ձախ ազդրոսկրի փակ կոտրվածք` տեղաշարժով: Նրան վիրահատել էին, կատարել ազդրի ոսկրաբեկորների փակ համադրում` երկաթե երեք պտուտակների միջոցով: Օգոստոսի 13-ից մինչ օրս Հասմիկը անշարժ պառկած է անկողնում:

Քրիստինե Աղալարյան
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930