Կառավարությունը լիազորեց քաղաքապետին
Ինչպես տեղեկացրել էինք, կառավարության այսօրվա նիստում կառավարության հաստատմանը պետք է ներկայացվեր որոշման նախագիծ, որով նախատեսվում է լիազորել Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի Հանրապետության անունից «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Աբովյան, Նալբանդյան, Արամի փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող 2008 թվականի հուլիսի 21-ին կնքված պայմանագրում քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետը 2016 թվականի դեկտեմբերի 30-ը սահմանելու վերաբերյալ փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր: Գործադիրը հաստատել է այդ որոշումը և Երևանի քաղաքապետին լիազորել է կատարել փոփոխությունը: