
Հաստատվել է նոր մայրուղու առաջին ճանապարհահատվածի համար հողի օտարման և տարաբնակեցման N 1 ծրագիրը

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի առաջին տրանշով նախատեսվում է իրականացնել Երևանի Արշակունյաց պողոտան Արտաշատի խճուղուն միացնող և Արգավանդի ճանապարհային հանգույցը Շիրակի փողոցին միացնող մայրուղու շինարարությունը: Կառավարության նիստում հաստատվել է նշված առաջին ճանապարհահատվածի համար հողի օտարման և տարաբնակեցման N 1 ծրագիրը: Առաջիկայում կսկսվի իրացման աշխատանքը: Հաջորդ որոշմամբ գործող որոշման հավելվածում ընդգրկված ցանկից հանվել են այն հասցեները, որոնք ըստ ավտոճանապարհի նոր նախագծի այլևս չեն համարվում բացառիկ` գերակա հանրային շահ, ինչպես նաև այդպիսիք են ճանաչվել նոր տարածքներ: Օտարման ենթակա տարածքների ճշտումից հետո Երևանի քաղաքապետարանը` որպես ձեռքբերող, կիրականացնի իր պատվիրակված լիազորությունները: