
Արարատի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կա վիրավոր

shamshyan.com –ի փոխանցմամբ` նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30–ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում Mercedes 600 մակնիշի 02 VV 088 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Արարատ քաղաքի բնակիչ, 51-ամյա Արմեն Մարգարյանը, նշված ավտոմեքենայով բախվել է Արարատի բնակիչ 45-ամյա Արթուր Սարդարյանի ճանապարհին կայանած MAN մակնիշի 197 ԼԼ 26 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև` Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Արմեն Անդրուշյանի վարած ВАЗ 21 09 մակնիշի 34 UA 952 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: